Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ:
Արցախի ՊԲ