Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագծի ընդունումը կնպաստի բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների նկատմամբ հանրային եւ վարչական պատասխանատվության բարձրացմանը

Սեպտեմբեր 06,2023 20:30

Նախագիծը մշակվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ անհատական եւ հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 94 եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափը խստացնել, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կրկին կկատարվի վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ստացվել են խմբագրական բնույթի մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930