ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում Ալիևը դժգոհել է, որ Հայաստանը և Արցախի «անջատողական ռեժիմը» հնարավորություն չեն տալիս բացել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը և «արհեստական խոչընդոտներ և բարդություններ» են ստեղծում դրա օգտագործման համար՝ հրաժարվելով առաջարկվող մթերքից:
Ալիևը դա գնահատել է որպես «քաղաքական շահարկում» և «նպատակաուղղված սուտ», ինչը միտված է ցույց տալու, որ այդ տարածքում մարդասիրական ճգնաժամ է: Նա նշել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո կարող է բացվել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի սահմանային վերահսկողությամբ և մաքսային կանոնների կիրառմամբ:
Նա նաև ասել է, որ առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու «Լաչին» անցակետով բեռների փոխադրումը միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին և անհարգալից վերաբերմունք նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ