Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ:
Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ա.Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։
ՀՀ Անվտանգության խորհուրդ
Կարդացեք նաև