Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ

Սեպտեմբեր 06,2023 18:06

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց:

Մասնավորապես՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»:

Ընտրական օրենսգրքում ևս ամրագրված է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Նմանօրինակ ահազանգերի և փաստերի առկայության դեպքում հորդորում ենք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կամ իրավապահ մարմիններին:

Բողոքների դեպքում նախարարությունը լինելու է հետևողական՝ ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչության արատավոր և անընդունելի դեպքերը բացահայտելու հարցում:

Կրթական համակարգի շատ խնդիրներ ի հայտ են եկել՝ ժամանակին նախընտրական գործընթացներում ուսումնական հաստատությունների արատավոր ներգրավվածության արդյունքում, ուստի առաջնահերթ կարևորություն ունի հաստատությունները քաղաքական գործընթացում ներքաշելու ցանկացած փորձի կասեցումը։ Խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, որոնք քաղաքական քարոզչություն կիրականացնեն դպրոցներում։ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում նախընտրական գործընթացում ներգրավված բոլոր ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին՝ զերծ մնալ կրթական համակարգը նախընտրական շահարկումների առարկա դարձնելուց։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930