Արցախի հարցում հնարավո՞ր է բեկում մտցնել եւ ինչի՞ չեք հեռանում Արցախից, կա վտանգ, որ կարող եք գերեվարվել, որովհետեւ Ադրբեջանի թիրախում եք: Այսօր հրավիրած ասուլիսում այս հարցին ի պատասխան՝ հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ինձ զարմացնում է ձեր հարցը, թե ինչու չեմ հեռանում Արցախից, որովհետեւ ես եկել եմ օգնեմ, ինչքան կարողանում եմ եւ տեսնում եմ, որ այսօր իմ ներկա լինելը այստեղ կարեւոր է: Մենք ունենք իրավիճակ, որի հետ կապված ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ո՞նց կարող է լինի մի բան, որ 120 հազար հայեր գտնվում են շրջափակման մեջ, միեւնույն ժամանակ Հայաստանում իշխող ուժը ղեկավարում է երկիրը՝ ոնց որ դա հարցերից մեկն է, հինգշաբթի կարող է 5 րոպե քննարկում անի վարչապետը, կարող է մեկ-մեկ ԱԳ նախարարը մի երկու բան ասի, բայց որ ամբողջ հասարակական, քաղաքական համակարգը աշխատի մեր կարեւոր նպատակի համար, թե ոնց Արցախը դուրս գա այս իրավիճակից, չկա, դա պարզ երեւում է:
Մենք պետք է մեծ ճնշում անենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը զգա, որ կարող են ընկնել սանկցիաների տակ, դա մեծ աշխատանք է, օրինակ, ապացուցել,որ էկոակտիվիստները ակտիվիստ չեն, պետք է ապացուցվի, թե ինչքան փող է դուրս եկել Ադրբեջանից եւ ինչ հանցանքներ է արել Ադրբեջանի ղեկավարությունը, ընկերությունները, որոնք աշխատում են Ադրբեջանում, պետք է նամակներ ստանան, որ իրենք օգնում են հայերի ցեղասպանությանը, էթնիկ զտմանը: Դա պետք է արվի մասնագիտորեն եւ լուրջ իրավաբանական աշխատանքով»:
Ռուբեն Վարդանյանն ասաց, որ իրենք Արցախի համար 70 կետանոց ծրագրեր ունեն եւ պետք է մարդկանց համախմբել նույն խնդրի շուրջ: Օրինակ, չեն ասում, որ հարսանիքներ մի արեք, համերգներ մի արեք։ Առաջարկում են, որ հարսանիքներին նվերների կեսը փոխանցեն Արցախին, դա ցույց կտա, որ անտարբեր չեն: Համերգներն էլ անեն հանուն Արցախի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ