Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայերի «վերաինտեգրման գործընթացն» այլընտրանք չունի. Բայրամով

Սեպտեմբեր 06,2023 17:11

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պետական «Ազերթաջ» գործակալությանը և հունգարական «Մադյար Դեմոկրատա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ արցախահայերի «վերաինտեգրման գործընթացն» այլընտրանք չունի:

«Ադրբեջանի նախագահի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչը տարեսկզբին առաջին հանդիպումն անցկացրեց Ղարաբաղում, որից հետո, որպես ինքնատիպ «ռոտացիա», հաջորդեց երկրորդ հանդիպման հրավեր Ադրբեջանի քաղաքներից մեկում: Հայ բնակչությունը տեղեկացվեց նաև, որ կենտրոնական կառավարության ներկայացուցիչը պատրաստ է շարունակել հետագա շփումները նույնպիսի՝ ռոտացիոն ձևաչափով՝ երրորդ հանդիպումը կրկին անցկացնելով Ղարաբաղում, չորրորդը ադրբեջանական քաղաքներից մեկում, հինգերորդը կրկին Ղարաբաղում և այդպես շարունակ»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ Բաքվի համար կարևոր է, որպեսզի սկսվի երկխոսության գործընթաց: «Մեզ համար կարևոր էր, որ գործընթացն առաջ գնա: Եվ այս իմաստով Բաքուն բարի կամք է դրսևորել և բաց է եղել երկխոսության համար: Դա առաջ շարժվելու միակ ճանապարհն է: Նրանք, ովքեր հրաժարվում են երկխոսությունից, պետք է ազատվեն պատանդի դերից երրորդ ուժերի ձեռքում, որոնք կարող են նրանց ազդակներ ուղարկել և խոստանալ ինչ ասես: Նրանք լավ կանեն հետ նայեն և հասկանան՝ ինչի են հասել: Արդյոք ավելի երջանի՞կ են դարձել, ավելի լավ են սկսել ապրել: Իհարկե ոչ: Միակ ճանապարհը երկխոսությունն է և սեփական ապագայի քննարկումը Ադրբեջանի կազմում: Այլ տարբերակ պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ անօրինական է: Դա մեր կարմիր գիծն է: Ադրբեջանի տարածքում այլևս որևէ գորշ տարածք չի լինի»,- ասել է Բայրամովը:

Նա նաև նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչության գործողությունները վկայում են այն մասին, որ «նրանց հետաքրքրում է միայն անջատողականությունը»: «Տեսեք՝ ինչ են անում հայ բնակչության ներկայացուցիչները: Նրանք բետոնե արգելապատնեշներ են տեղադրել, որպեսզի անհնարին դարձնեն սննդամթերքի տեղափոխումը: Դա է ողջ էությունը: Նրանց հետաքրքրում է անջատողականությունը: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ թեման չպետք է քաղաքականացվի, քանի որ երբ դու խոսում ես մի ճանապարհի մասին՝ մերժելով մյուսները, դա արդեն հարցի քաղաքականացում է, ինչը որևէ ընդհանուր բան չունի հումանիտար հարթության հետ: Դա արդեն քաղաքական օրակարգ է, ընդ որում, բավականին վնասաբեր: Դա ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների շահերից չի բխում: Հակամարտության 30 տարիները ցույց են տվել, որ այդ ինքնամեկուսացումից ոչ մեկը չի շահել»,- ասել է Բայրամովը:

Նա նշել է, որ իրենք շարունակում են դիտարկել Արցախի հայերին որպես «սեփական քաղաքացիներ»: «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը մոնոէթնիկ պետություն չէ: Եվ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության և մի շարք միջազգային կոնվենցիաների, որոնց միացել է մեր երկիրը, բոլոր ազգային փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և հավասար պարտավորություններ»,- ասել է Բայրամովը:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930