Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացավ Հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը

Սեպտեմբեր 06,2023 17:14

Հայ գործարարների ասոցիացիան էկոնոմիկայի նախարարության և Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։
Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ գործարարների ասոցիացիայի և իտալա-ռուսական առևտրային պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։

Այսուհետ, ցանկացած հայ գործարար լրացնելով հայտադիմում armassociation.com կայքում  և նշելով թե իտալական, որ ընկերության հետ է ցանկանում աշխատել, կարող է օրերի ընթացքում ուղիղ կապ հաստատել տվյալ գործընկերոջ հետ։

Ֆորումին ելույթ են ունեցել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Իտալա-ռուսական առևտրային պալատի նախագահ Ֆերդինանդո Պելացոն, Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը իր խոսքում նշեց իտալա-հայկական տնտեսական հարաբերությունների զգալի աճի մասին.

«Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 200․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41․0%-ով»:

Միջոցառմանը ներկա գտնվեց 180 հայ և առցանց միացված 100-ից ավել իտալացի գործարարներ։

Միջոցառումը անցկացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930