Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է լինի ընտրության հնարավորություն՝ կա՛մ աշխատել շրջհարկով, կա՛մ ընտրել հաստատագրված վճարը. Թևանյան

Սեպտեմբեր 06,2023 16:49

Հաստատագրված վճարի ինստիտուտի ներմուծման միջոցով այլընտրանքային հարկային հնարավորության իրենց առաջարկը «Մայր Հայաստան» դաշինքի անդամները ներկայացրել են «Փեթակ» առևտրի կենտրոնում գործունեություն ծավալող տնտեսվարողներին։

Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մանրամասնել է առաջարկը․ տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն շրջանառության հարկից 10 տարով, իսկ տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառության դեպքում՝ հարկվեն 1 տոկոսի չափով:

Կոնկրետ տոնավաճառների հետ կապված առաջարկը հետեւյալն է․ պետք է լինի ընտրության հնարավորություն՝ կա՛մ աշխատել շրջհարկով, կա՛մ ընտրել հաստատագրված վճարով աշխատելու տարբերակը, որը նաեւ ազատում է պետություն-տնտեսվարող շփումից եւ բացառում ստուգումներով «համը հանելու» հնարավորությունը։

Այդ հաստատագրված վճարի մեջ պետք է 3 տարբերակում ամրագրվի՝ 1․ բիզնեսի առանձնահատկությունները, 2․ գոտիավորումը Երեւանում եւ մարզերում, 3․ տարբերակումը քառակուսի մետրի չափով։

Անդրանիկ Թեւանյանը «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողներին հարցրեց, թե իրենց համար ո՞ր տարբերակն է նախընտրելի։ Շատերն ընտրեցին հաստատագրված վճարով աշխատելու տարբերակը՝ որպես շատ ավելի հանգիստ աշխատանքի ձեւ։

«Մենք այդ էլ ենք առաջարկում, բայց ընտրության հնարավորություն տալիս ենք, ասում ենք՝ եթե մարդն ուզում է շրջանառության հարկով աշխատել, ուրեմն՝ շրջանառության հարկով։ Եթե ընտրում է հաստատագրված վճարով աշխատելու տարբերակը, ուրեմն կկիրառվի գոտիավորում, բիզնեսի տեսակ եւ քառակուսի մետրի տարբերակը՝ դա նույնպես կարող է դրվել օրենսդրության մեջ»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Այս առաջարկը «Մայր Հայաստան» դաշինքն ունի ե՛ւ օրենսդրական տեսքի կվերածի, ե՛ւ կառաջարկի բիզնեսին Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով ամբողջական իշխանափոխությունից հետո։

 

 

«Մայր Հայաստան» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930