«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակած տեղեկատվությանը։
Հիշեցնենք, որ ըստ այդ հրապարակման՝ Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։ Մասնակից աղջիկներին 1 ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։
«Ես այս կազմակերպության հետ ծանոթ չեմ, բայց այնուամենայնիվ մեկ-երկու արված չակերտավոր խորը վերլուծություններ փորձել եմ կարդալ եւ հասկացել եմ, որ այդ մարդիկ ընդհանուր վերլուծական մտքի հետ կապված խնդիր ունեն»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ուսումնասիրում է «Ականատես»-ի այս հաղորդումը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ