Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտական պատերազմը, որը նախաձեռնել է Փաշինյանը, ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին. Թևանյան

Սեպտեմբեր 06,2023 16:33

Հայաստանի, Արցախի սահմանին թշնամու զորքի ու զենքի կուտակումների մասին հարցին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատասխանեց՝ թշնամին պատրաստվում է ռազմական գործողությունների․ մենք ի՞նչ պետք է անենք՝ ներսում բանակի կազմակերպվածությունը, հանրային մոբիլիզացիայի խնդիրը լուծենք, եւ երկրորդ՝ մեր բնական դաշնակիցների՝ Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացենք, նրանց հետ սինքրոնացված աշխատենք։

«Բայց ինչ է կատարվում․ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված փլուզում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները․ այն, ինչ հիմա տեսնում ենք՝ այն դիվանագիտական պատերազմը, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին։ Եվ մենք կարծում ենք, որ սա միտումնավոր քայլ է, որն իր դրսի տերերի ձեռքին որպես խամաճիկ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտակիորեն հարվածել Հայաստանի ու Արցախի անվտանգությանը»,-նշեց դաշինքի առաջնորդը։

Անդրանիկ Թեւանյանը եւս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանում միայն գործող իշխանության փոփոխությունը, բանակցողի փոփոխությունը, բանակցային տրամաբանության փոփոխությունը կարող է իրավիճակ փոխել։

«Մայր Հայաստան» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930