«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ արդյոք վարչական լծակի կիրառո՞ւմ չէ, երբ Ավինյանը քարոզարշավի շրջանակներում հանձնարարականներ է տալիս վարչական շրջանների ղեկավարներին։
«Բոլոր վարչական շրջանների ղեկավարները գտնվում են արձակուրդի մեջ, բոլոր հանձնարարականները վերաբերում են հետընտրական փուլին։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքապետի թեկնածու, ով ունի առաքելություն՝ լուծելու երեւանցիների խնդիրները, իրենք պարտավոր են լսել այդ մարդկանց խնդիրները եւ ունենալ նաեւ թիմ, որը հետագայում այդ խնդիրները լուծելու է։ Եթե կան թեկնածուներ, որոնք չեն արձանագրում այդ խնդիրները, չեն լսում մարդկանց, ես ձեզ վստահեցնում եմ՝ իրենք բարձր քվե չեն կարող ստանալ»,- ասաց Ավինյանը։
Անդրադառնալով հարցին, որ բազմաթիվ ահազանգեր կան, երբ պետական հաստատությունների աշխատակիցներին ստիպում են մասնակցել իր քարոզարշավին եւ ընտրել ՔՊ-ին, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Միայն ձե՞զ են այդ ահազանգերը գալիս, ձեր ընդդիմադիր լրատվականի՞ն են այդ ահազանգերը գալիս: Ես առաջարկում եմ այդ ահազանգերի հետքերով անպայման դիմել ոստիկանություն։ Նաեւ կարող եք մեզ էլ բարձրաձայնել՝ այդ որտեղի՞ց է այդ ահազանգը գալիս, որովհետեւ բացառվում է ուղղակի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ