Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի ձախողումը. Աննա Հակոբյան

Սեպտեմբեր 06,2023 16:11

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան գրառումը

Կիեւում մասնակցում եմ Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։
Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։

Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։

Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։

Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930