Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումը Արցախի հարցում, դա բերելու է ոչ արժանապատիվ կյանք եւ պատերազմ». Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 06,2023 15:53

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի եւ հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի համատեղ մամուլի ասուլիսն էր:

‘The Country to Live’ party chairman, candidate for Mayor of Yerevan Mane Tandilyan and
public-politician, coordinator of the ‘Security and Development Front of Artsakh’ Ruben Vardanyan gave a press conference at Alexander Hotel of Yerevan, Armenia

Մանե Թանդիլյանը խոսեց ընտրություններին հնարավոր մասնակցության մասին՝ ասելով, որ մեկ ձայնը անգամ շատ կարեւոր է. «Եթե չեն գնում ընտրության, ապա իշխանության ընտրողների ստաբիլ զանգվածը անպայման գնում է ու մեր քիչ թվաքանակի պարագայում փոքրամասնությունն է հաղթում: Իսկ եթե գնան ընտրության, չեն կարողանալու ձեւավորել իշխանություն: Եթե պայմանական նրանց ընտրողների թիվը 100 հազար է ու բոլորը գնում են ընտրության, 1 մլն ընտրողների շրջանում դա 10% է, 200 հազար ընտրողների մասնակցության պարագայում դա 50% է»: Այսինքն, նույն քանակի ընտրողներով կարող են իշխանություն ձեւավորել, եթե մարդիկ անտարբեր լինեն ու չմասնակցեն:

Ռուբեն Վարդանյանն էլ Արցախից կոչ արեց երեւանցիներին մասնակցել ընտրություններին, անտարբեր չմնալ ապագայի հանդեպ. «Ապագան մեր ձեռքում է, մենք ենք ստեղծում ապագան, դրա համար պետք է շատ գործ անել: Մենք միացել ենք տիկին Թանդիլյանի, պարոն Առաքելյանի հետ, որովհետեւ, երբ հանդիպեցինք 2021-ին, ասել ենք՝ Արցախը մեզ համար կարմիր գիծն է, Արցախը պահելու համար մենք բոլորս մեծ լումա ունենք, տարբեր ծրագրերի ենք մասնակցել, պրոյեկտներ ենք արել Արցախում: Մի բան կասեմ՝ առանց Արցախի չի լինելու Հայաստան եւ առանց ՀՀ-ի չի լինելու Արցախ, այդ կապը մեր համար շատ հստակ է: Մեր ռազմավարական դիրքորոշումը միակն է: Մենք իրավունք չունենք պարտվողական մտածելակերպով ապրել, հրաժարվել Արցախից»:

Ըստ Ռուբեն Վարդանյանի, եթե ոմանք մտածում են, որ կարող է խաղաղության պայմանագրով Հայաստանը փրկվի, իսկ Արցախը ինչ կլինի՝ թող լինի, դա մի ճանապարհ է, որը տանում է անդունդ:

Նա նշեց. «Ես, չլինելով «Ապրելու երկրի» անդամ, քննարկել ենք գաղափարը ու համաձայնել ենք բոլորս, որ Արցախը ամենակարեւոր հարցերից է հայկական աշխարհի: Երկրորդը՝ մարդիկ պետք է տեսնեն, որ «Ապրելու երկիրը» սկսել է իր գործը համայնքներից, բայց Երեւանում իրականացնելու է նոր ծրագրեր, նոր գաղափար է բերելու: Մենք իմ ընկերների հետ միասին մոտ 700 պրոյեկտ ենք իրագործել, շատ բաներ ենք արել Երեւանում եւ այլ տեղ ու շատ լավ գիտենք ոնց է պետք անել»:

Նա մատնանշեց Տաթեւի ճոպանուղին, Դիլիջանի դպրոցը, որը Եվրոպայի լավագույն հասարակական շենքի մրցանակ ստացավ, Շահումյան հրապարակի շենքը. «Ինչ մենք փորձել ենք անել՝ բարձր միջազգային ստանդարտներով է ու բարձր մակարդակով: Մենք ոչ թե նորմալացնելու ենք իրավիճակը, ճանապարհներ ենք կառուցելու միայն,այլ մեծ մեգապրոյեկտներով փոխելու ենք իրավիճակը: Երեւանը պետք է դառնա 21 -րդ դարի արժեքների մայրաքաղաքը: Մարդիկ պետք է գան ու քննարկեն երկրորդ շանսի հարցը, երբ մարդիկ փրկվել են ու ապրել են: Մարդիկ Երեւանը պետք է իմանան ոչ թե մենակ պատմական քաղաք, այլ քաղաք, որն ունի լավագույն ստանդարտները, տեղ, որտեղ միջոցառումներ են իրականացվում ոչ թե մենակ ՀՀ քաղաքացիների համար, այլ՝ աշխարհի համար, այդ ամբիցիան կա»:

Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր հավատացել են իր գաղափարներին, միացել են ու խոսքը գործի են վերածել. «Մարդիկ, ովքեր ունեն հստակ գաղափարներ, սկզբունքներ եւ արժեքներ, հասկանում են ինչ պետք է անեն իրենք: Վստահ եմ, որ սփյուռքի ներգրավելը, մասնավոր ու պետական սեկտորի համագործակցությունը շատ կարեւոր է: Մենք պիտի համախմբվենք Արցախի շուրջ, չպետք է թողնենք, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս ու հայաթափվի, Երեւանն էլ պետք է դառնա աշխարհի մայրաքաղաքը»:

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ Երեւանը 13-րդ մայրաքաղաքն է ու 13 համարով է «Ապրելու երկիրը» մասնակցում ընտրություններին. «Ես վստահ եմ, որ 13 թիվը բախտավոր է լինելու, Երեւանը դարերով մնալու է հայկական աշխարհի մայրաքաղաքը»:

Նա նշեց, որ երբ պայքարի ոգին կոտրում են մարդկանց մեջ, անդունդ են տանելու. «Իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումը Արցախի հարցում, դա բերելու է ոչ արժանապատիվ կյանք եւ պատերազմ: Դա ասել է Չերչիլը: Ներսի պայքարելու կամքը այնքան կարեւոր է, երբ դու դա ցուցաբերում ես, քո կողքին կանգնում են դաշնակիցներ եւ իրավիճակը փոխվելու է: Առաջինը պետք այդ ոգին լինի, մարդիկ պետք է տեսնեն, որ ներսում դրան պատրաստ են: Արցախում վիճակը իսկապես շատ ծանր է: Մարդիկ չեն հասկանում իրավիճակը ինչքան լուրջ է: Միեւնույն ժամանակ արցախցիները շարունակու են ոգեւորել մեր ամբողջական աշխարհը՝ իրենց հստակ եւ ուժեղ դիրքորոշմամբ, որ չնայած դժվարություններին, իրենք պատրաստ են ապրել Արցախում ու պայքարել Արցախի համար, պետք է ուղղակի զգան, որ իրենք մենակ չեն»:

Ռուբեն Վարդանյանն ասաց, որ կարող են լինել համերգներ, գինու փառատոններ, բայց դրանք պետք է նպաստեն Արցախի հարցի լուծմանը, լինեն հանուն Արցախի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930