Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՔՄ-ն մեր հաշվեհամարներին 1 միլիոն դրամ սառեցնելը համարում է իշխող կուսակցության կողմից իր համար անցանկալի քննադատություն իրականացնող ՀԿ-ին պատժելու դրսևորում»

Սեպտեմբեր 06,2023 15:34

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևի հիշում եք հուլիսին հրապարակված (ձայնագրություններով) հետաքննությունը` ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Այդ հետաքննության մասով ՔՊ-ն դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` պահանջելով հերքում ու մեկ միլիոն դրամի բարոյական վնասի հատուցում։

Դա նորմալ է, ՀՀԿ-ն էլ էր մեզ դատի տվել, սովոր ենք։ Բայց ՔՊ-ն ՀՀԿ-ին անցավ, քանի որ դատարանից խնդրեց որպես հայցի ապահովման միջոց մեկ միլիոն դրամ սառեցնել մեր հաշվեհամարներին` դրանով իսկ մանր վատություն անելով մեզ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սա (մեկ միլիոն դրամ սառեցնելը) համարում է իշխող կուսակցության կողմից իր համար անցանկալի քննադատություն իրականացնող ՀԿ-ին պատժելու դրսևորում, քանի որ դա կապ չունի դատարանում ճշմարտությունը վեր հանելու հետ։

Հ.Գ. Դատական գործը մենք հաղթելու ենք, քանի որ ՔՊ-ին չենք զրպարտել։ Վիճարկելու ենք նաև հաշիվների սառեցումը, քանի որ դա հակասում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930