«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Նոր Նորք վարչական շրջանում։
Ավինյանը, դիմելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանին, ասաց․ «Ով հոգնած է ի սկզբանե, թող գնա տուն։ Հիմիկվանից բոլորին զգուշացրեք, կարող են գնալ տուն։ Ով բուկլետ չի բաժանելու, հիմիկվանից ազատ են, կարող են գնալ տուն»։
«Համաձայն եմ», ի պատասխան ասաց Արմեն Մհերյանը, այնուհետեւ հավելեց․ «Օգնելու հարցը չի, ուղղակի մութն է շուտ ընկնում, թե չէ մինչեւ ուշ ժամ բոլորը պատրաստ են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ