Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ «X»-ի իր միկրոբլոգում գրառմամբ Լեմկինի ինստիտուտը նշել է, որ զեկույցի նախագծի հրապարակումը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմաններում Ադրբեջանի ռազմական կուտակումներով։
«Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայում տեղի է ունենում, և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։
Աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, սակայն այն պետք է գործի համարձակ և արագ», – գրված է Թվիթերում։
Կարդացեք նաև
The @LemkinInstitute's new report on the risk of genocide by Azerbaijan in #Artsakh (#NagornoKarabakh) has been published. Please see the links & QR code below for the executive summary and the full report. We have released an emergency draft of the report due to the dire… pic.twitter.com/vY8lEziF6V
— Lemkin Institute for Genocide Prevention (@LemkinInstitute) September 6, 2023