Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին, որը կմեկնարկի այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։
Գագաթնաժողովի այս տարվա թեման հոգեկան առողջությունն է։ ՀՀ վարչապետի տիկինը բանախոսների թվում է, ի թիվս Շվեդիայի թագուհու, Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկնոջ, Ալբանիայի առաջին տիկնոջ, Ավստրիայի նախագահի տիկնոջ, Կիպրոսի առաջին տիկնոջ, Չեխիայի առաջին տիկնոջ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և այլոց։