Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է ախտորոշվել

Սեպտեմբեր 06,2023 12:36

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահի COVID-19 թեստը բացասական է. «Ջո Բայդենը սովորականի պես թեստեր կանցնի և կհետևի ախտանշաններին», – նշում է Սպիտակ տան մամլո գրասենյակը:

Սպիտակ տան մամլո գրասենյակը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ թեստի միջոցով ախտորոշվել է COVID-19: Նա ունի հիվանդության թեթև ախտանիշներ։

«Այսօր երեկոյան առաջին տիկնոջ մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նա կմնա տանը Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչում», – ասել է նրա խոսնակ Էլիզաբեթ Ալեքսանդրը:

Ջո Բայդենի COVID-19 թեստը բացասական է:

«Առաջին տիկնոջ՝ COVID-ի դրական թեստից հետո, նախագահ Բայդենը նույնպես այս գիշեր COVID-ի համար թեստ է անցել», – ասել են Սպիտակ տանը։ «Նախագահի թեստը բացասական է եղել: Ջո Բայդենը սովորականի պես թեստավորում կանցնի այս շաբաթ և կհետևի իր ախտանիշներին»:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան նա առանց կնոջ ժամանել է Վաշինգտոն։

Անցյալ շաբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահն ու առաջին տիկինը միասին այցելել են փոթորկից տուժած Ֆլորիդա, իսկ հետո հանգստյան օրերի մի մասը միասին անցկացրել Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչի ծովափնյա առանձնատանը:

Հինգշաբթի օրը Բայդենը պետք է մեկնի Դելի՝ մասնակցելու Հնդկաստանում G20 գագաթնաժողովին:

Ջիլ Բայդենն արդեն ունեցել է կորոնավիրուս 2022 թվականի օգոստոսին, Միացյալ Նահանգների նախագահի մոտ այն ախտորոշվել էր 2022 թվականի հուլիսին։ Երկուսն էլ ունեցել են թեթև ախտանշաններ և լիովին ապաքինվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930