Խորին ցավակցություններս եմ հղում փառավոր մարմնամարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ։
Ալբերտ Ազարյանին, բազում տիտղոսներից ու պարգևներից բացի, լավագույնս բնութագրում է նրա անվան թարգմանությունը՝ ազնվափայլ։ Նա այդպիսին էր թե՛ սպորտում, թե՛ սպորտից դուրս։ Մարդ, որը կարողացավ փայլել մարզական կյանքում, այդ թվում ամենավերին՝ օլիմպիական բարձունքում, որը փառքի հասնելով մարմնամարզության ամենաբարձր կետում՝ օղակների վրա, երբեք բարձրից չնայեց մարդկանց։
Մինչև հիմա նրա՝ արդեն 70-ամյա հանճարեղ մարզական նվաճումը՝ հանրահայտ «ազարյանական խաչը», միայնակ էր ճամփորդում հավերժության մեջ։ Այսօրվանից նրանք ճամփորդելու են միասին։
Հանգչիր խաղաղությամբ, Օղակների արքա։
Կարդացեք նաև
Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ