Լրահոս
Օրվա լրահոսը

15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի բիզնեսների աջակցմանը

Սեպտեմբեր 06,2023 10:45

Ակբա բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) համագործակցությամբ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հատկապես գյուղական վայրերում ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն ստեղծելով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար (ՄՓՄՁ):

Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային ծրագրի շրջանակում։
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շատ հարուստ փորձ ունենք. առաջին պայմանագիրը ստորագրել ենք դեռևս 2003 թվականին։ Այժմ կնքեցինք նոր պայմանագիր, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի աջակցմանը, խթանմանը, ֆինանսավորմանը՝ հատկապես գյուղական վայրերում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, մեր առաջնային նպատակն է կենտրոնանալ մասնավոր հատվածի վրա: Նպատակ ունենք մեծ աջակցություն տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և դա անելու լավ միջոց է Ակբա բանկի հետ համագործակցությունը: Պետք է նաև շեշտեմ Եվրոպական Միության աջակցությունը, քանի որ այս ծրագիրը հնարավոր չէր լինի առանց Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի աջակցության»,- նշել է ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը։

Ակբա բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը մեկնարկել է 2003թ.-ին։

Ակբան Հայաստանի առաջատար բանկերից է, երկրի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարն է, երկրում առաջատար է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների  վարկավորման ոլորտում։ Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Բանկը մինչև օրս երկրում ներդրել է մոտ 2 միլիարդ եվրո՝ 206 նախագծերում։ ՎԶԵԲ-ն աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը և կայուն, «կանաչ» տնտեսության անցմանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930