Սաուդյան Արաբիայում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 88-րդ եւ կանանց 33-րդ առաջնությունը։ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող այս մրցաշարին մասնակցում է 120 երկրի 700 մարզիկ։
Հայաստանը ներկայացված է տղամարդկանց եւ կանանց հավաքականների, համապատասխանաբար, 9 եւ 5 ծանրորդներով։ Էլ-Ռիադի մրցահարթակում մեդալների եւ օլիմպիական վարկանիշային միավորների համար կպայքարեն։
Տղամարդիկ․ 67 կգ՝ Գոռ Սահակյան, 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 96 կգ՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Գարիկ Կարապետյան եւ Սամվել Գասպարյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան եւ Սիմոն Մարտիրոսյան։
Կանայք․ 55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան եւ Իզաբելլա Յայլյան, 81 կգ՝ Լիանա Գյուրջյան, 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան։
Կարդացեք նաև
Տղամարդկանց պայքարում օլիմպիական են 61, 73, 89, 102 եւ +102 կգ քաշային կարգերը, կանանց համար՝ 49, 59, 71, 81 եւ +81 կգ քաշային կարգերը:
Հայաստանի ներկայացուցիչներից սեպտեմբերի 6-ին առաջինը պայքարի մեջ կմտնեն 55 կգ քաշային աղջիկներ Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Իզաբելլա Յայլյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ