Հասարակական-քաղաքական գործիչ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է.
Տեղեկացնում ենք, որ Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է հիվանդանոց սրտի կաթված (ինֆարկտ) ախտորոշմամբ։ Տեղի է ունեցել սրտի ստենդավորում։ Այժմ Շանթ Հարությունյանը գտնվում է ապաքինման փուլում։