«Ճապոնիայի պատմության մեջ մի խորհրդանիշ կա, որն արտացոլում է նվիրում, հայրենասիրություն, ազնվություն, ուժ, մաքրություն եւ պատմական տարբեր ժամանակներում մեջ եղել է ճապոնացի ռազմիկների՝ սամուրայների ոգին։ Խոսքը ճապոնական թրի մասին է»,- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսական կենտրոնի կայանի բացմանն ասաց ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ թրերի հավաքածուն նվիրելով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Սիսիանում բացվեց խելացի գյուղատնտեսական կենտրոնի մեխանիկատրակտորային կայանը, որը ստեղծվել է Ճապոնիայի դեսպանության ֆինանսավորմամբ։
«Այս թրերը թող եռապատկեն, քառապատկեն Սյունիքի մարզի ուժն ու կորովը»,մաղթեց ագրարարային համալսարանի ռեկտորը։
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ