Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։ «Ինձ ընդամենը հայ է պետք, ազգային մտածող»,- Ավինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց համայնքի բնակչուհիներից մեկը։ Ավինյանի թիմակիցներից մեկն ասաց, որ իրենց թեկնածուն հենց հայ է։
Տիգրան Ավինյանը ներկայացավ. «Տիգրանն է Ավինյան, մայրիկ ջան»։ «Շատ շնորհակալություն, ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք։ Ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին էլ դիմավորեք»,- ասաց բնակչուհին։
Կարդացեք նաև
«Ոչ մեկին էլ չենք չենք դիմավորելու»,- արձագանքեց Ավինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ