Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց ունեզրկում են, շուկայական արժեքը 1 մլն դրամ է, 39 հազար դրամ են տալիս». Ֆիրդուսցին Թանդիլյանին պատմեց կոռուպցիոն սխեմայի մասին

Սեպտեմբեր 05,2023 22:47

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Էրեբունի վարչական շրջանում:

Քարոզարշավի ժամանակ կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին մոտեցավ Ֆիրդուսի փողոցի բնակիչ Դավիթ Սաֆարյանը: Նա պատմեց, որ դիմել է նաեւ ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին, բայց վերջինս խուսափել է որեւէ պատասխանից. «Ուզում են գերակա շահի անվան տակ ունեզրկել: Կուլտուրական ասած՝ նախկինում խլում էին, հիմա գերակա շահ են ասում ու վերցնում են:

Ներկայացնեմ ինչ է կատարվում՝ քաղաքապետարանում ամբողջը կոռումպացված մի սխեմա կա, Ֆիրդուսի ու հարակից տարածքները օտարել են 39 հազար դրամով՝ 2018թ-ից հետո: Ամպագոռգոռ հայտարարում են, թե կառուցել ենք այսքան դպրոց, մանկապարտեզ: Լավ եք արել, շնորհակալ ենք, բայց պարտավոր էիք, քանի որ հարկերը մենք ենք վճարում: Բայց տվյալ փողոցի՝ Ֆիրդուսի իրական շուկայական արժեքը հիմա 1մլն դրամ է կազմում, 39 հազար դրամ են տալիս: Քաղաքապետարանի ենթակայության տակ է ԾԻԳ-ը, որը ծանուցում է բնակիչներին, սարսափելի ծիծաղելի գներ են տալիս, փորձում վտարում անել: Բնակիչներ կան, որ խաբվել են: Փորձում են մարդկանց ունեզրկել ու փորձել մարսել, սա 90-ականները չի, ամեն ինչ ձայնագրվում է»:

Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Բոլշեւիզմի ժամանակաշրջանն է, կուլակաթափ են անում»: Նա խոստացավ առանձին հանդիպում ունենալ բնակիչների հետ խնդիրը խորությամբ ուսումնասիրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930