ՔՈ նախկին անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը գրում է.
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայիս գրասենյակը ԲԱՌԴԱԿ ա հիշեցնում (ավելի հարմար բառով հնարավոր չգտա ներկայացնել իրերի դրությունը)։
Իմ հանրային գործունեության ընթացքում առնչվել եմ ՀՀ Մարդու իրավունքների 3 պաշտպանի հետ։ Առաջինը Կարեն Անդրեասյանն էր, որը 2013թ․-ին վարույթ ընդունեց մեր՝ Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց հայտարարած քաղաքացիներիս դիմումը, վարույթ հարուցեց։ Վարույթի արդյունքներով մեր իրավունքները խախտված էին ճանաչվել և ոստիկանությանը հորդորել էին կարգապահական տույժի ենթարկել մեր իրավունքները խախտած ոստիկաններին։
Երկրորդը Արման Թաթոյանն էր։ Չնայած 2016թ․-ին իրեն ներկայացրած դիմումը մերժվեց, բայց պաշտոնյան առաջին իսկ հայտի դեպքում պաշտոնապես ընդունեց մեզ, մոտ մեկ ժամ հանգամանալից բացատրեց մեր խնդրի հետ կապված իրենց գործառույթների շրջանակը։
Կարդացեք նաև
Երրորդը ներկայիս ԲԱՌԴԱԿի տիրուհին ա։ Նախ, երբ օգոստոսի 16-ին առաջին անգամ ոստիկանությունը մեզ արգելեց վրան տեղադրել, ահազանգեցի ՄԻՊ գրասենյակ։ Ժամն աշխատանքային չէր, էդ դեպքերի համար նշեցին թեժ գծի հեռախոսահամարը։ Զանգեցի։ Մի պատանի առանձնյակ ասեց, որ էդ ոչ աշխատանքային ժամին ու օրերին «նման ծառայություններ չեն մատուցում»։ Գործին անծանոթ մարդը գուցե լուրջ ընդուներ գրասենյակի ներկայացուցչի տվյալ ախմախ արձագանքը, բայց ես համառորեն խնդրեցի ներկա գտնվել իրավունքների խախտմանը։ ՄԻՊ գրասենյակից ներկայացան, երբ արդեն մեր իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել էին՝ ոստիկանություն բաժնում։
Զրուցեցինք։ Ասեցինք, որ մենք համաձայն չենք ոստիկանների «օրինական» պահանջին և հաջորդ օրը նույնպես վրան ենք տեղադրելու։ Խոստացան հաջորդ օրը մինչև ժամը 15։00 իրենց դիրքորոշման կամ դրա բացակայության մասին տեղյակ պահել։ Հաջորդ օրը 17։00 զանգեցի ու հիշեցրի խոստման մասին։ Ասեցին, որ վարույթ են ընդունել, ինչը ժամանակ ա պահանջում։
Անցել ա 20 օր։ Ամեն օր մեզ վարչական ձերբակալման են ենթարկում մի արարքի համար, որի վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա ՀՀ օրենսդրության մեջ։ 20 օր շարունակ ազատ, խաղաղ հավաքներ իրականացնելու մեր ազատությունը սահմանափակվում ա։ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 02։10-ից մինչև 05։05 գտնվել եմ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում։ Ազատության ապօրինի սահմանափակման առաջին պահից զանգել եմ ՀՀ ՄԻՊ թեժ գիծ։ Մոտ 15 զանգ անպատասխան ա մնացել, որովհետև հերթապահող պաշտոնյան հեռախոսը ավիացիոն ռեժիմի վրա էր դրել, որպեսզի իրեն չանհանգստացնեն ինչ-որ իրավունքների խախտման հարցերով։ Աշխատանքային ժամին զանգել եմ ՄԻՊ գրասենյակ։ Պարզվում ա՝ մեր անունով իսկի վարույթ էլ չկա, որպեսզի զանգը փոխանցեն նրան, ով զբաղվում ա դրանով։
Այ սենց ա լինում, երբ նույնիսկ անցյալում ձևական, բայց անկախություն ունեցող մարմինները քաղաքականացվում և յուրացվում են կառավարող ուժի կողմից։ Ու սա դեռ ծաղիկներն ա։ Այսուհետ ևս, ամեն երեկո 20։00 հավաքվելու ենք Մաշտոցի պուրակում, քննարկում իրականացնենք, իսկ քննարկման վերջում վրան ենք տեղադրելու, մինչև հասնենք նրան, որ ոստիկանությունն այլևս չխոչընդոտի դրան։ Ամեն օր զանգելու ենք ՀՀ ՄԻՊ գրասենյակ։ Այս խնդրի շուրջ հրավիրում եմ նաև Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ուշադրությունը, եթե դեռ այդպիսի կենսունակները մնացել են։
Թե բա «ժողովրդավարություն»…»: