Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեքենաները, ո՛չ թունելով, ո՛չ անտառներով թաքուն չենք բերել, մենք որպես օրինապահ քաղաքացիներ վճարել ենք պահանջվող վճարները. ավտոներկրող

Սեպտեմբեր 05,2023 21:12

«Ի հակադրություն, բոլոր պնդումների, թե իբր մենք ինչ որ հնարամիտ աճպարարությամբ ենք բերել մեքենաները ՝ այդպես չէ, քանի որ մենք, ո՛չ թունելով, ոչ՛ գիշերային ժամի , ո՛չ անտառներով մեքենաները թաքուն չենք բերել: Մենք ուսումնասիրել ենք օրենքը, հարցրել ենք պատկան մարմիններին, թե արդյո՞ք դրա հնարավորությունն ունենք՝ ստանալով դրական պատասխան՝ որպես պարկեշտ, օրինապահ քաղաքացիներ կատարել ենք պահանջվող վճարները և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն»: Այսպես ձևակերպեցին իրենց բողոքը վրացական համարներով մեքենաների ժամանակավոր ՀՀ ներմուծման, և շահագործման մասին նոր օրինագծի դեմ պայքար սկսած աշխատանքային թիմի անդամները՝ այսօր մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրանց խոսքով, առաջարկվող նախագծով, ՊԵԿ-ն առաջ է քաշել բավականին անհեթեթ օրինագիծ, որով վրացական համարներով մեքենաների ժամանակավոր ՀՀ ներմուծման, և շահագործման համար սահմանին պետք է մաքսազերծման արժեքի 100 տոկոսի չափով դեպոզիտ վճարեն:

«Ամենաանհասկանալին այն է, եթե իրականում, օրինագծի կարգավորումներով, նպատակ ունեն դեպոզիտի միջոցով լուծել պետբյուջե մուտք չարվող գումարների հարցը, ապա վստահաբար այդպես չի լուծվի, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի սահմանը հատելով և վճարելով սահմանված գումարը՝ կես ժամ հետո կարող է շրջադարձ կատարել-վերադառնալ, հետ ստանալ իր 100 տոկոս դեպոզիտը և կրկին հատել Վրաստանի սահմանը»,-պարզաբանեցին նրանք:

Նախագծի 2-րդ դրույթը, որի հետ չեն համաձայնվում ավտոներկրողները՝ առաջարկվում է սահմանափակել օտարերկրյա պետհամարանիշների մուտքը մեր երկիրը:

Նրանց խոսքով, պետության օրինակով, իրենք էլ նախընտրում են որևէ ապրանք, այս դեպքում՝ ավտոմեքենա ձեռք բերելիս առաջնորդվել որակյալ ապրանք-մատչելի գին տրամաբանությամբ: Վրացական շուկայի ավտոմեքենաները, նրանց հավաստմամբ՝ ավելի որակյալ են, 30-35 տոկոսով մատչելի են, քան՝ տեղական շուկայում առաջարկվողները, նույն տարեթվի մեքենա, ավելի քիչ վազք ունի և տեխզննումն էլ ճշգրիտ:

«Ինչ վերաբերվում է, այն տեսակետին, թե իբր վրացական շուկայից ավտոմեքենա ձեռք բերողներս Վրաստանի բյուջեին ենք օգտակար լինում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք վճարում ենք մեքենայի սեփականատիրոջը, վճարում ենք չնչին գումարներ մետաղյա պետհամարանիշներ ունենալու համար և դրանից էլ ցածր արժեք տեխզննման կտրոնի համար, որը հայկական դրամով կազմում է 27 հազար դրամ: Սրանով Վրաստանում կատարվելիք բոլոր վճարները սպառվում են :

Արդեն Հայաստանի սահմանը հատելիս մենք կատարում ենք բանկային երաշխիքի վճար, որի առկայության դեպքում միայն՝ սահմանակետից թույլ կտան մեքենան մտնի Հայաստանի Հանրապետություն: Այսպիսով, եթե տպավորություն է ստեղծվել, թե մենք վճարում ենք Վրաստանի պետբյուջեին, դա այդպես չէ, մենք վճարում ենք միմիայն Հայաստանի պետական բյուջե ու բավականին խոշոր գումար»,-ասացին ավտոներկրողները:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930