Կյանքից հեռացել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Նրա մասին պատմող վերջին՝ «Ես բացեցի թևերս» ֆիլմը նկարահանվել է ամիսներ առաջ, ցուցադրվել հուլիսին։
Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ջինանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել լեգենդի հետ, որի ամեն մի խոսքը կարևոր էր, հետաքրքիր, կյանքով լի։
-Ինքնատիպ էր և՛ տեսակով, և՛ մտածողությամբ։ Այս ցավալի լուրը լսելուց հետո միանգամից աչքիս առաջ հայտնվեցին ֆիլմի նկարահանումների օրերը։ Նա այնքան անկեղծ ու անմիջական էր, մեզ՝ երիտասարդներիս շատ էր հավատում։ Այդ վստահությունն էլ մեր գործի կեսն էր․․․,-ասաց պրոդյուսեր Դավիթ Ջինանյանը։
Կարդացեք նաև
Վ․ Արզումանյան