Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին

Սեպտեմբեր 05,2023 20:03

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը  նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին: Նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին:

Ներկայացնելով Արցախի ժողովրդի իրավունքներն ու  տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին սովի մատնելն ու ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:

 «Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական քաղաքակրթության ամրոց և վաղ քրիստոնեության կենտրոն: Արցախի ժողովուրդը երկար ժամանակ պայքարել է իր ազատության և ինքնորոշման համար՝ անհաղթահարելի թվացող ուժերի դեմ՝ Օսմանյան կայսրության ցեղասպան ռեժիմի սարսափից մինչև խորհրդային իշխանության ճնշումը։ Եվ այսօր, չնայած Ադրբեջանի դաժան ռեժիմից բխող մշտական սպառնալիքին, մենք կառուցել ենք ժողովրդավարական հասարակություն, որին շատերն են ձգտում»,- շեշտված է նամակում:

Դավիթ Իշխանյանը ակնկալում է այդ երկրիների խորհրդարանները քաղաքական ու դիվանագիտական խողովակներով  ճնշումներ  բանեցնեն ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու և մարդկանց հիմնարար ու անօտարելի իրավունքների պաշտպանության համար:

 

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930