«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չի կարող մեր հանրությունը շարունակաբար մնալ հոգեբանորեն հյուծող հետպատերազմական թմբիրի մեջ: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցում հանրային համախմբման բացակայությունը, որը չի արվում նաև ՀՀ գործող իշխանությունների կողմից, մեզ կանգնեցնում է նոր, էլ ավելի վտանգավոր սպառնալիքների առջև:
Ավելին, Հայաստանում չպետք է ստեղծվի մի իրավիճակ, երբ տրամաբանական իշխանափոխությունը այլևս լինի ժամանակավրեպ:
Նոր իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է լինի նաև հանրային համախմբումը՝ այն Հայաստանի և Արցախի համար պահի հրամայականն է, այն մեր պետության հենասյուներից է:
Կարդացեք նաև
Հ.գ. երևանցիները պետք է բարձր ներկայություն ապահովեն սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին: Կենտրոնում դրված հարցերը ոչ միայն քաղաքային են, այլև՝ մեր պետության համար օրհասական նշանակության»: