Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հստակ պատասխանել այս պահին, թե, օրինակ, 2024թ. հունվարի 1-ից կանցնենք էլեկտրամոբիլների, չեմ կարող հստակ պատասխանել. Փոխնախարար

Սեպտեմբեր 05,2023 19:44

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով լիազորող նորմ է սահմանվում, որը հնարավորություն կտա Կառավարությանը ծառայողական մեքենաների սահմանաքանակների, սահմանաչափերի, քսայուղերին, վառելիքին եւ այլ չափորոշիչներին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 5-ի նիստի ընթացքում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ այս ամենը Կառավարության որոշմամբ սահմանված է, պարզապես խնդիր է այն, որ օրենքում բացակայում է լիազորող նորմը:

Նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություն վերապահել պետական շարժական գույքը հաշվառելու եւ էլեկտրոնային գրանցամատյան վարելու համար:

Նախագծի ընդունման արդյունքում լիազորող նորմ կսահմանվի «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, որը կլիազորի ՀՀ կառավարությանը հաստատելու պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով, ինչպես նաեւ հաշվառելու պետական շարժական գույքը:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ինչպիսի՞ն է Կառավարության դիրքորոշումն առանց բենզինի կամ դիզվառելիքի աշխատող մեքենաներ, այսինքն՝ էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու վերաբերյալ: «Էլեկտրամոբիլների կիրառումը ծառայողական նպատակներով քննարկվել է Կառավարությունում, նույնիսկ որոշակի գործընթաց ենք այդ ուղղությամբ ունեցել: Հարցը քննարկվել է մի քանի անգամ եւ նույնիսկ որոշակի տեխնիկական բնութագրեր են այդ մասով մշակվել, սակայն հստակ պատասխանել այս պահին, թե, օրինակ, 2024  թվականի հունվարի 1-ից կանցնենք էլեկտրամոբիլների, չեմ կարող հստակ պատասխանել»,- պարզաբանել է զեկուցողը՝ ներկայացնելով հարցի հետ կապված խնդիրները: Նշվել է, որ հարցը Կառավարության օրակարգում է:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով, մինչեւ երկու ամսով հետաձգվել է:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930