Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2022թ. պետական գուքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ. Առնակ Ավետիսյան

Սեպտեմբեր 05,2023 19:22

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծին:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ, որից՝ ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 826,215.15 հազար դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 19,066.01 հազար դրամ: Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 607,020.09 հազար դրամ, իսկ համայնքների բյուջեներ՝ 238,261.07 հազար դրամ:

Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել են փոփոխություններ: Մասնավորեցման ցանկում ընդգրկվել են «Հերհեր» եւ «Արմենիկում» ՓԲԸ-ները:

Առնակ Ավետիսյանի հավաստմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:

««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ստացել դրական եզրակացություն: Առաջարկվում է ոչ թե տարեկան, այլ եռամսյակային շահույթի բաշխում իրականացնել ընկերության մասնակիցների միջեւ: Այդ կարգավորման նպատակն է հեշտացնել ՍՊԸ-ների կողմից շահույթի բաշխման գործընթացը, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ արհեստական կարգավորումներից, օրինակ՝ ընկերության բաժնետերերին փոխառություններ տրամադրելը եւ այլն: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով նախաձեռնության ընդունումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը եւ ՍՊԸ-ների ստեղծմանն ու դրանցում ներդրումների իրականացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ չեն կատարվել:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930