Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին:
«Անցած մի քանի օրերին ԵՄ առաքելությունն ականատես եղավ հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում լարվածության և խաչաձև կրակոցների աճին։ Սահմանային իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին:
Մեր պարեկները ներկա են հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում և առճակատման գծերում, որպեսզի ԵՄ-ին զեկուցեն ռազմական և անվտանգության զարգացումների մասին»,- ասվում է գրառման մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Last several days, #EUMA eye witnessed with concern the increased tensions and crossfire at the 🇦🇲-🇦🇿border areas.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 5, 2023
📈We reported on the situation to Brussels.
ℹ️ Our patrols cover AM-AZ border areas & lines of confrontation to report on military & security developments to 🇪🇺. pic.twitter.com/c1WjTPu3Av