Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է հանրակրթական դպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

Սեպտեմբեր 05,2023 18:40

ՀՀ կառավարության 216-Ն որոշման փոփոխությամբ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը,  դրանց նկարագրերի փոփոխությունները:

Ըստ այդմ, կառավարման նոր համակարգով դեռևս չաշխատող հաստատությունների համար տրվել են համապատասխան կարգավորումներ:

ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • Տնօրեն, տնօրենի տեղակալ, համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների, ուսուցիչ, հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ, Նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ), գրադարանավար, լաբորանտ, ուսուցչի օգնական, Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ, խմբակավար:

ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • Վարչատնտեսական մասի համակարգող, հաշվապահ, տնտեսվար,  հավաքարար,  խոհարար, պահակ,  այգեպան,  վարորդ, ուղեկցող,  անձնակազմի կառավարման մասնագետ:

 

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն, տնօրենի տեղակալ, հատուկ մանկավարժ (օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, լոգոպեդ), սոցիալական մանկավարժ հոգեբան՝ Էրգոթերապիստ:

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • Հաշվապահ, Տեսուչ կադրերի գծով, գործավար, համակարգչային օպերատոր, տնտեսվար, հավաքարար, պահակ, վարորդ,  ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ), ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում):

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930