Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական արարքների համար պետք է պատասխան տալ. Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Սեպտեմբեր 05,2023 18:30

Սեփական արարքների համար պետք է պատասխան տալ, ոչ թե անվերջ, ցանկացած առիթով մեղավորներ փնտրել: Այդ կերպ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ անվտանգության տեսանկյունից երկրի կախվածությունը միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր:

«Պետք է կրել սեփական պատասխանատվությունը և մեղքը չբարդել այլ մեկի վրա: Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի տարբերությունը երկրի շահերի մասին չմտածող մարդուց: Հակառակ դեպքում դա նմանվում է վատ պարողի մասին պատմությանը»,- ասել է Զախարովան:

Անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունել է այն երկիրը, որը պետք է լիներ անվտանգության երաշխավորը, Զախարովան ասել է, որ «լպիրշության նմանվող» այդպիսի հռետորաբանությունը, «չի զարդարում» Հայաստանի քաղաքական գործիչներին:

«Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակում, քաղաքական մակարդակում, ապա դրա համար կան հնարավորություններ, կան հիանալի կապի խողովակներ Երևանի հետ՝ բոլոր ուղղություններով,- ասել է Զախարովան… Երբ մենք լսում ենք այդ հայտարարությունները Երևանի կողմից այն մասին, թե Ռուսաստանից ինչ-որ կախվածությունը հնարավորություն չի տալիս ապահովել անվտանգություն… Ամեն դեպքում մարդիկ, որոնք երկիր են ներկայացնում՛ պետք է պատասխանատու վերաբերվեն իրենց իսկ հայտարարություններին»:

Նրա խոսքով՝ եթե Երևանում ցանկանում են վերաշարադրել պատմությունը, ապա դա նրանց չի հաջողվի: «Հայաստանի ժողովուրդն իր պատմությունը լավ գիտի՝ և՛ նորագույն, և՛ դարերի: Եվ գիտի Հայաստանի ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի դերի մասին»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930