«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին այսօր մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Քաղաքացիներից մեկը պատուհանից ջուր լցրեց Ալեն Սիմոնյանի ուղղությամբ։ Տարածքում գտնվող ոստիկաններին Ալեն Սիմոնյանն ինչ-որ հրահանգ տվեց։
Լրագրողի դիտարկմանը, որ քաղաքացին իր դիրքորոշումն է արտահայտել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Քաղաքացին դիրքորոշում չի արտահայտում, քաղաքացին իրեն լկտի է պահում։ Դիրքորոշում արտահայտում եմ ես, օրինակ»։
Հարցին, թե իրեն կարելի է թքել քաղաքացու վրա, իսկ իր ուղղությամբ ջուր չեն կարո՞ղ լցնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իմ վրա ոչ մեկը ջուր չի լցրել։ Ես կարող եմ անել այն, ինչ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս, եւ եթե սխալ եմ անում, դրա համար ներողություն խնդրել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ