Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունը իրականացնելու բացառիկ առաքելությունը. «Ժողովրդավարական համախմբում»

Սեպտեմբեր 05,2023 18:06

12 երիտասարդ
12 օր
Երևանի 12 համայնքում
Մեզ հետ կիսելու են 12 արժեքներ, որոնք նրանք կուզեին տեսնել Երևանում

Ի՞նչ արշավ է մեկնարկել Երևանում

Այս ընտրություններն իրենց բովանդակությամբ իրականում Երևանի ավագանու ընտրություններ չեն և հարցը միայն այն չէ, որ Հայաստանի բնակչության մոտ կեսը կենտրոնացած է Երևանում, այլ նաև այն, որ Երևանն ընկալվում է, որպես համայն հայության մայրաքաղաք։

Հետևաբար` այս ընտրությունները յուրատեսակ ուղերձ է ողջ հայությանը, ուղերձ, որտեղ արտահայտված են լինելու մեր արժեքները, մեր առաջնահերթությունները, և դրանք արտահայտելու են մեր բոլորիս հավաքական դիրքորոշումը ստեղծված իրականության վերաբերյալ։

Մենք մեր ընտրությամբ ցույց ենք տալու՝ արդյոք հաշտվել ենք ստեղծված իրականության հետ և համակերպվել այս խորքային նվաստացմանն ու ստորացմանը, ու մեր խնդիրներն այլևս միայն քաղաքային են՝ հարևան փողոցի ասֆալտապատում, մետրոյի ևս մեկ կայարան, թե ընտրում ենք այլ օրակարգ՝ պայքարի ու արժանապատվության օրակարգը։

Պայքարի օրակարգի հիմքում ընկած է սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումը և պայքարի կամքի ձևավորումը։ Այս օրակարգով սկիզբ է դրվելու խորքային փոփոխությունների, արժեքների վերաիմաստավորման, որտեղ առանցքային է երիտասարդության դերը։ 12 երիտասարդներ ստանձնել են պատասխանատվություն և կրելով 12 հիմնարար արժեքներ որպես դեսպաններ 12 օր շարունակ կտարածեն այն Երևանի 12 վարչական շրջաններում և կլսեն մեր համաքաղաքացիների կարծիքները այս արժեքների և արժեքահեն ապրելակերպի մասին, արդյոք մենք դեռ այն պահպանում ենք, թե՝ կորցրել ենք։

12-ը խորհրդանշական թիվ է, հենց այս համարի ներքո է ընտրություններին բաժին ընկել մասնակցելու Ժողովրդավարական համախմբում կուսակցությանը։

Այս պայքարը սկսվում է Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և, այսօր երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունը իրականացնելու բացառիկ առաքելությունը։

Մենք համախմբման կոչ չենք անում, պարզապես կոչ ենք անում յուրաքանչյուր մարդու իր տեղում չհամակերպվել մեզ պարտադրվող իրականությանը և պայքարել հանուն ինքնության և հանուն արժանապատվության, իսկ նման հասարակությունը ինքնըստինքյան համախմբված կլինի։

Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության:
Սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության:

Հաջորդիվ կներկայացնենք 12 դեսպանների հանդիպումները Երևանցիների հետ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930