Հունահռոմեական ըմբիշ Սենիկ Սերոբյանը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող աշխարհի մեծահասակների խուլերի առաջնությունում հունահռոմեական ոճում նվաճեց ոսկե մեդալ՝ արդեն երրորդ անգամ աշխարհի առաջնության մրցաբեմում ծածանելով հայկական եռագույնը։
Մեր մարզիկը 55 կգ քաշային կարգում մեկը մյուսի ետևից ջախջախիչ հաղթանակներ տոնեց թուրք (13:5), ուկրաինացի (14:4), ղազախ (8:0), պարսիկ (13։6) և բուլղարացի (9։0) մարզիկների նկատմամբ։ Այդպիսով՝ Սենիկը երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Սենիկ Սերոբյանը նաև Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն։
Մամուլի հաղորդագրություն