«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակած տեղեկատվության մասին։ Հիշեցնենք, որ ըստ այդ հրապարակման՝ Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։ Մասնակից աղջիկներին 1 ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։
«Դա սուտ է»,- արձագանքեց Ավինյանը։ Դիտարկմանը, որ «սթրին շոթեր» կան, Ավինյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ով ինչ սքրին է արել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բավական կայացած կուսակցություն է։ Այստեղ դուք դու կհանդիպեք մեր բոլոր համակիրներին, նույնիսկ մեր երիտասարդական կառույցից։ Եվ ինձ հետ շրջող մարդկանց ես անձամբ բոլորին գրեթե ճանաչում եմ»։
Անդրադառնալով Ազգային ժողովրդավարական բեւեռի տարածած տեղեկատվությանը, ըստ որի՝ ՔՊ-ականները հարձակվել են սեպտեմբերի 7-ին կայանալիք հանրահավաքի իրազեկում իրականացնող Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման անդամների վրա, հայհոյել, վիրավորել ու հարվածներ հասցրել, Տիգրան Ավինյանն ասաց․ «Նախ, ես իմ թիմակիցներին կոչ կանեմ մաքսիմալ հանդուրժող լինել բոլոր սադրանքների նկատմամբ։ Անկախ նրանից, մարդիկ կփորձեն ձեզ հայհոյել, սադրել, որեւէ կերպ պետք չէ անդրադառնալ այդ մարդկանց։ Քանի որ պայքարի այլ մեթոդներ չեն մնում, երբ որ չկան ծրագրեր, երբ չեն խոսում ծրագրերի մասին, երբ չգիտեն լուծումները, նման մեթոդներով կարող են մեզ փորձել շեղել մեր ծրագրից, երեւանցիների հետ մեր խոսակցությունը շարունակելուց»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի պատմության մեջ ամենասուտասան քաղաքական ուժի ներկայացուցիչը ուրիշին մեղադրում է ստի մեջ։ Ռոբերտ Աբաջյանի կեղծ “պապիկը” վկա