Ողջունելով Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանի կոչը` ընդդիմության միասնական թեկնածու ընտրելու և ինքնաբացարկների միջոցով մեկ միասնական թեկնածուին սատարելու մասին, «Հանուն սոցիալական արդարության» (ՀԱՍԱԿ) կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է.
Մեր թեկնածու՝ Արման Ղուկասյանը երիտասարդ գործիչ է, որը չունի կախվածություն այսօրվա որևէ քաղաքական խմբերից կամ էլիտաներից:
Նա հանդիսանում է ժողովրդի շարքային թեկնածու և չլինելով ոչ նախկին, ոչ էլ, առավելևս, ներկա իշխանության հետ որևէ կապի մեջ, պատրաստ է ստանձնել իրական միասնական ընդդիմադիր թեկնածու լինելու պարտավորությունը: Ուստի կոչ ենք անում միանալ մեր թեկնածու` «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանին:
Պատրաստ ենք նաև այս հարցով սկսել համապատասխան կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր թեկնածուների հետ:
Կարդացեք նաև
ՀԱՍԱԿ նախընտրական շտաբ