Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի գործով դատավարությունը մտավ առարկությունների ներկայացման փուլ

Սեպտեմբեր 05,2023 16:20

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, Հեղուշ Գալստյանի, Անգելինա Գասպարյանի, Վլադիմիր Գասպարյանի, Անժելա Գասպարյանի, երրորդ անձ Աղասի Դանիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական նիստը:

Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վարազդատ Ասատրյանը Aravot.am-ին ասաց, որ այս նիստի ընթացքում հայցի հիմքի առարկայի պարզման շրջանակում պատասխանող կողմը շարունակեց հարցադրումներ ներկայացնել հայցվոր կողմին՝ փորձելով հասկանալ, թե դատախազությունը, ի վերջո, ինչպես է եկել այն եզրահանգման, որ պատասխանող կողմը չունի օրինական միջոցներ՝ որոշակի գույքային միավորներ ձեռք բերելու համար:

Այսօրվա նիստով հարցադրումների փուլն ավարտվեց: Հաջորդ դատական նիստում, որը նշանակվեց սեպտեմբերի 19-ին ժամը 15:30-ին, պատասխանող կողմը ներկայացնելու է իր առարկությունները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930