Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ ծպտյալ իշխանական դերակատարներ են». Սուրեն Պետրոսյան

Սեպտեմբեր 05,2023 15:12

Երեւանի ավագանու ընտրություններին 12-րդ համարի ներքո հանդես եկող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հանդիպումներ է ունեցել Շենգավիթի ընտրողների հետ: «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ քարոզարշավին բոլոր հարթակներն ու հնարավորությունները օգտագործում են, որքանով ներում են իրենց ռեսուրսներն ու ժամանակը:

Նրա խոսքով. «Հասարակության մի հատվածն ունի խորքային հիասթափություն, տագնապներ անորոշություն ապագայի նկատմամբ, իսկ մյուս հատվածը, որին մեր օրակարգն ենք առաջարկում, որը կապ չունի քաղաքային խնդիրների հետ, մեղմ ասած՝ քաղաքական է, գոյաբանական հարցերին է վերաբերվում ու դրա շուրջ հասարակության կոնսոլիդացիային, նրանք բավականին լավ են արձագանքում…Մի հատվածի մոտ կա տոտալ հիասթափություն ամեն ինչից, քաղաքական որեւէ ուժի չեն վստահում, բայց հենց պայքարի ու արժանապատվության օրակարգ ենք տալիս, որտեղ դրված է անզորության, նվաստացման հաղթահարումը, ստանում ենք բավականին լավ արձագանք»:

 Սուրեն Պետրոսյանն ընդգծեց, որ իրենց հաճախ են քննադատում, երբ ասում են, որ միայն քաղաքային խնդիրներից խոսելը նշանակում է իշխանական օրակարգի սպասարկում. «Ասում են՝ քաղաքային ընտրություններ են, ուրիշ ինչի՞ց պիտի խոսենք, ես էլ ասում եմ՝ կհիշե՞ք 2018թ գունավոր հեղափոխությունը: Դրանից հետո կայացան Երեւանի ավագանու ընտրությունները, այդ ժամանակ երկրի նորընտիր ղեկավարը բարձրախոսը ձեռքին ամեն վարչական շրջանով պտտվում ու ասում էր՝ մենք գտնվում ենք պատմական բեկումնային փուկում, սրանք քաղաքային ընտրություններ չեն, սրանք քաղաքական ընտրություններ են, հեղափոխությանը այո՛ ասելու ընտրություններ են: Այն ժամանակ իշխանությունը դրեց խաղի կանոնները, եւ որեւէ մեկը սրան չընդդիմացավ»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահի ձեւակերպմամբ, քարոզարշավի ժամանակ խոսելով զուտ Երեւանի խնդիրներից մյուս ուժերը կրկին ընդունում են իշխանության դրած խաղի կանոնները, եւ անհեթեթորեն փորձում են մնացածին համոզել, որ կմտնենք իշխանության օրակարգ եւ նրան անտեղ կհաղթենք. «Այդ մարդիկ ծպտյալ իշխանական դերակատարներ են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930