Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ի ռեկտորը հանդիպել է Վանաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ

Սեպտեմբեր 05,2023 14:15

Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանը, Վանաձոր կատարած այցի ընթացքում հանդիպել են ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։
Ռեկտորը խոսեց ժամանակակից թատերական կրթությունն ավելի արդյունավետ կազմակերպելու մեթոդների, երիտասարդ դերասանին բնորոշ կատարողական հմտությունների զարգացման անհրաժեշտության, ներքին համագործակցության ակտիվացման մասին, նաև պատասխանեց դասախոսների և ուսանողների հարցերին։
Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանն էլ ուսանողների հետ զրույցում նշեց. «Հենց ձեզանից է կախված ձեր ապագան։ Մենք կարող ենք օգնել, հմտություններ փոխանցել, բայց ձեր պահանջը դուք պետք է բավարարեք։ Եթե ինքներդ ձեզնից պահանջ չունենաք, ոչնչի չեք հասնի։ Դուք պետք է աշխատեք, ստեղծագործեք, ստեղծեք»,-նշել է նա։
Ժիրայր Դադասյանն առաջարկեց միահամուռ ուժերով նոր թատրոն ստեղծել, որը կունենա իր առանձնահատուկ դիմագիծն ու շունչը։

«Նաև համացանցն օգտագործեք ի նպաստ մասնագիտական գիտելիքների` նայելով ներկայացումների տեսագրություններ, ընկալեք, վերլուծեք, փորձեք չվախենալ փորձարարությունից։ Այս սերունդը պետք է բերի իր թատրոնը, ինչպես ամեն սերունդ բերում է։ Նոր արյան, մտածողության ու գեղագիտության կարիք միշտ էլ կա։ Թատրոնը չի կարող թանգարան լինի, այն գործող, շնչող օրգանիզմ է։ Այդ օրգանիզմը պետք է շունչ հաղորդի։ Եվ դուք կարո՛ղ եք անել»,- հավելել է Ժիրայր Դադասյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930