«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, հայտնում է.
Վճռաբեկ դատարանը 1 տարի 9 ամիս անց մերժել է «Լուսավոր Հայաստան»-ի բողոքը, որի արդյունքով վերացել է Վանաձորի ավագանու կողմից նույն համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։
Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամները, հատկապես «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ի ներկայացուցիչները, պետք է կարողանան ուժ գտնել իրենց մեջ և անտեսելով կամ դիմանալով իշխանական լայնածավալ հարձակումներին՝ Մամիկոն Ասլանյանի ընտրությունը հաստատեն՝ նրան ընտրելով Վանաձորի քաղաքապետ։
Մամիկոն Ասլանյանն արդեն տարուց ավելի է՝ դիմանում է ամենադժվար փորձությանը, նա պատվով կրում է քաղաքական բանտարկությունը և նա արժանի է վանաձորցիների, հատկապես՝ իր թիմակիցների լայն աջակցությանը։
Կարդացեք նաև