Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող իրական ընդդիմադիր ուժերին առաջարկում է համաձայնության հասնել կոնսենսուսային թեկնածուի շուրջ

Սեպտեմբեր 05,2023 13:37

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերին, որոնք իսկապես պայքարում են իշխանությանը հեռացնելու համար, առաջարկություն է ունի։ Նորիկյանն այդ ուժերին առաջարկում է․«Եթե իսկապես ուզում եք հեռացնել գործող իշխանությանը եւ իսկապես ուզում եք ձեւավորել նոր իշխանություն, եթե իսկապես ձգտում եք որակական փոփոխությունների, առաջարկում եմ հասնել կոնսեսուսային թեկնածուի առաջադրմանը։ Իսկ մնացած ուժերը ունեն երկու օր ժամանակ՝ Ընտրական օրենսգրքով ինքնաբացարկի հնարավորություն կա մինչեւ սեպտեմբերի 17-ը, ժամը 18:00-ն, ինքնաբացարկի դիմում ներկայացնեն եւ ամբողջությամբ սատարեն կոնսեսուսային թեկնածուին։ Եթե նման թեկնածու կձեւավորվի մեզանից բացի, ես պատրաստ եմ ինքնաբացարկի դիմում ներկայացնել եւ սատարել այդ մեկ միասնական թեկնածուին։ Եթե քաղաքական ուժերը կհանգեն հետեւության, որ ես կարող եմ լինել այդ թեկնածուն, ինքս պատրաստ եմ համարձակություն վերցնել եւ ստանձնել ապագայի պատասխանատվությունը կառուցելու գործառույթը եւ գնալ Երեւան քաղաքում գլոբալ իշխանափոխության, որից հետո Հայաստանի Հանրապետություն կդրվի գլոբալ փոփոխությունների մեկնարկը»,-հայտարարեց Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով՝ «Բոլոր այն ուժերը, որոնք ստվերային պայմանավորվածություն ունեն գործող իշխանության հետ Երեւանի ավագանու կազմի ձեւավորման շուրջ, ովքեր մտել են մրցակցության մեջ, որպեսզի հետագայում գործող իշխանությանն ապավինեն, ու նրանց միջոցով մեծամասնություն ձեւավորեն, բայց այսօր իշխանության գործունեության վերաբերյալ ինչ-ինչ անհամաձայնությամբ են հանդես գալիս, նրանք պարզապես շանտղություն են անում մեր ժողովրդի, հասարակության եւ պետության նկատմամբ։ Ես տեսնում եմ նման ուժեր, որոնք տարիներ շարունակ ունեին հնարավորություն, կրել են որոշակի պատասխանատվություն եւ այսօր փորձում են չքմեղանալ ու հրեշտակի տեսքով ներկայանալ»։

Նորիկյանի ներկայացմամբ՝ «Արդար Հայաստանի» նպատակն է առաջին անգամ օրինական ընտրությունների միջոցով հասնել գործող իշխանության հեռացմանն ու իրական ընդդիմության հաղթանակին․«1990 թվականից մինչ օրս երբեք ընդդիմությունը օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի եկել։ Մեր նպատակն է օրինական ընտրությունների միջոցով պարտության մատնել այս իշխանություններին եւ ձեւավորել նոր իշխանություն»։

Քարոզարշավի ընթացքում Նորիկյանը պարզել է, որ երեւանցիները փոփոխություններ են ուզում, երեւանցիները համաձայն չեն իշխանության քաղաքականության հետ․ «Երեւանում ՔՊ-ն չունի վստահություն, մեծամասնություն, որեւէ շանս չունի 50+1 ստանալու՝ եթե չգործադրվի վարչական ռեսուրսը, կասկածելի հեղինակություն ունեցող սուբյեկտների ռեսուրսները։ Որեւէ քաղաքացու չեմ հանդիպել, որը կհիմնավորի, որ իր կամքով եւ արձանագրած այս կամ այն արդյունքի համար ինքը քվեարկելու է ՔՊ-ի օգտին։ ՔՊ-ի քարոզչական ֆոնը փուչիկ է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930