Սեպտեմբերի 3-ին Երևանում կայացավ «Mix fight 53» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ուզբեկ մարզիկ Ալիմժոն Շադմանովի հետ։
Մարտը ընդամենը տևեց 2 րոպե 58 վայրկյան, Կամո Ունանյանը հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ուզբեկ մրցակցին։ Մարտը բավականին հաջող ընթացավ, քանի որ հայ մարզիկի կիրառած յուրաքանչյուր հնարք հաջողությամբ պսակվեց՝ առաջին իսկ րոպեներից մի քանի հարված հասցնելով Կամոն կարելի է ասել շարքից հանեց ուզբեկ մարզիկին, ապա՝ նոկաուտի ենթարկեց։
«Մենամարտին նախապատրաստվելիս ուսումնասիրել էի հակառակորդիս մարտերը և գիտեի, որ բավականին պրոֆեսիոնալ մարզիկ է, լուրջ մրցակից, որը MMA մարզաձևում 7 հաղթանակ ուներ։ Չէի պատկերացնում, որ հենց առաջին ռաունդում կհաղթեմ, բայց ամեն ինչ ի սկզբանե լավ ստացվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Ունանյանն ու համեմատելով MMA մարզաձևում նախորդ հակառակորդների հետ մենամարտը, շեշտեց․ «Այս մրցակցի հետ մարտը թեպետ բավականին դժվար էր, բայց ինձ մոտ հեշտ ստացվեց։ Կցանկանայի, որ մարտն ավելի երկար տևեր։ Հուսով եմ, հետագա մարտերում ավելի բարդ մրցակից կունենամ»,- հույս հայտնեց Կամո Ունանյանը։
Հիշեցնենք, որ MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 4-րդ գերազանց հաղթանակն է, որից 3-ը՝ նոկաուտով։ Նա MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 4 հաղթանակ ու ոչ մի պարտությունը։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ և ջախջախիչ հաղթանակ տարավ։ Իսկ ապրիլի 30-ին մենամարտեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ և ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի Ունանյանը նոկաուտի ենթարկի մրցակցին։ Երրորդ հաղթանակը տարավ Ղրղըզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի նկատմամբ՝ մենամարտը տևեց ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի ենթարկեց երիտասարդ մարզիկին։
Կարդացեք նաև
Ի դեպ, Կամո Ունանյանը շուտով պայմանագիր կկնքի MMA-ի ամենալուրջ միջազգային վարկածներից մեկի հետ։
Հայաստանի կարատեի միության լրատվական