Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի ԱԳՆ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին՝ նրա հետ քննարկելով իրավիճակը Հարավային Կովկասում և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Ալիևն իր զրուցակցին ասել է, որ չնայած իրենք հրավիրել են Արցախի ներկայացուցիչներին Բաքու և ադրբեջանական այլ քաղաքներ՝ վերաինտեգրման հարցերով քննարկումներ անցկացնելու համար, բայց նրանք հրաժարվել են դրանից:
Խովաևն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր ներդնել հայ-ադրբեջանական կարգավորման և տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ