Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին մեղադրել է Հայաստանի օգտին քարոզչության մեջ:
«Փողի խոսակցությունների շարքից. ըստ երևույթին, Եվրոպայի ամենասարսափելի, արյունալի և հանցավոր անջատողական միավորի, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» «տարեդարձի» նախօրեին ՀՀ կառավարության և հայկական լոբբիստական խմբերի պատվերով ապատեղեկատվության և շահարկման նոր դրամատիկ արշավ է սկսվել»,- գրել է Հաջիևը X-ում:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն չի էլ ժխտում, որ քարոզչական արշավի համար վարձատրվում է Հայաստանի կառավարության կողմից։
Հաջիևին սակայն, մտահոգել է, որ չնայած BBC-ն իր կանոնադրության մեջ հայտարարում է, որ «հանձնառու է հասնել պատշաճ անաչառության իր բոլոր արտադրանքների մեջ», բայց «զբաղվում է միակողմանի և կողմնակալ ագրեսիվ մանիպուլյացիաներով ստերի տարածմամբ, այդ թվում «Համատեքստ» հաղորդման մեջ:
Կարդացեք նաև
«BBC-ն պետք է ծառայի որպես հարթակ բոլոր ձայների համար, հատկապես զգայուն թեմաներով»,- գրել է Հաջիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
From the money talks series! Apparently, in the eve of the "anniversary" of the most terrible, bloody and criminal separatist entity in Europe so-called "Nagorno-Karabakh Rep", a new dramatic misinformation and manipulation campaign was launched by the order of the Armenian… pic.twitter.com/UnFQTBFNsB
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) September 3, 2023