Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ դասախոսների դասաժամեր չեն տրամադրվել. «Բուհի պրոռեկտորն եմ և միակ վարչական աշխատողն եմ Բրյուսովում, որը դասաժամ չունի». Ցոլակ Ակոպյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 05,2023 11:36

Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նորաթուխ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն արդեն սկսել է արդարացնել իշխանությունների` իրեն նշանակելու հետ կապված ակնկալիքները: Նա նոր ուսումնական տարվա մեկնարկին համալսարանի մի խումբ դասախոսների, որոնք ընդդիմադիր կամ անկախ հայացքներ ունեն, դասաժամեր չի տրամադրել: Մասնավորապես, դասաժամեր չեն ստացել «Հայաքվե» շարժման ակտիվիստ քաղաքագետ Ցոլակ Ակոպյանը, քաղաքագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, ընդդիմադիր ակտիվիստ եւ ֆիզկուլտուրայի դասախոս Սերգեյ Ասատուրովը, Աննա Մարմարյանը եւ ուրիշներ: Մենք տեղեկացանք, որ «Արմքոմեդիի» Նարեկն ու Սերգեյը նույնպես չեն ցանկացել դասավանդել բուհում՝ կապված ռեկտորի խայտառակ ընտրության գործընթացի, գուցե՝ նաեւ նրա անձի հետ:

Մենք զրուցեցինք Ցոլակ Ակոպյանի հետ, նա ասաց, որ ինքը, լինելով բուհի պրոռեկտոր, միակ վարչական աշխատողն է, որ այս ուսումնական տարում չունի դասաժամեր: Ակոպյանը կարծում է, որ սա կանխակալ վերաբերմունք է իր նկատմամբ, քանի որ այլ քաղաքական հայացքներ կրող է: Նրա խոսքով` մի շարք դասախոսներ եւս այս ուսումնական տարում դասաժամեր չեն ստացել: Նրանք՝ բոլորը, «պատահականության» սկզբունքով ընդդիմադիր հայացքներ ունեցող մասնագետներ են։ «Ես բուհի պրոռեկտորն եմ եւ միակ վարչական աշխատողն եմ Բրյուսովում, ով դասաժամ չունի: 12 տարվա դասավանդման ստաժով` պարզվում է, որ ինձ համար ազատ ժամեր չկան: Ի դեպ, այսօր եմ արձակուրդից վերադարձել: Խոսել եմ Դավիթ Գյուրջինյանի հետ` հասկանալու համար, թե ինչն է պատճառը, սակայն որեւէ պատճառ չնշվեց, ընդամենը նշվեց, որ ծանրաբեռնված եմ, 8 ժամ շարունակ պրոռեկտորի աշխատանքն եմ իրականացնում եւ չեմ կարող դասաժամեր վերցնել: Ես դասավանդում եմ Քաղաքագիտության ամբիոնում` «Քաղաքագիտություն», «Քաղաքական սոցիոլոգիա» առարկաները: Անձնական պատճառներով Դավիթ Գյուրջինյանը նշել է, որ ինքն է որոշում, թե ով ինչ ժամ ունենա: Ի դեպ, բոլոր վարչական աշխատողները դասաժամեր ստացել են, անգամ այնպիսի մարդիկ են ժամեր ստացել, որ երբեւէ տվյալ ամբիոններում չեն դասավանդել: Սա ակնհայտ խտրականություն է, այս հարցն Աշխատանքի տեսչական մարմնում վիճարկելու եմ», – նշում է Ակոպյանը:

Ըստ մեր զրուցակցի` նույնիսկ նախարարության աշխատակիցներին երբեւէ չեն զրկել դասավանդման իրավունքից, սակայն Բրյուսովի անվան համալսարանում ոտնահարվում են դասախոսների դասավանդման իրավունքները:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930